Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 ահաբեկիչ. ԱԱԾ

ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձերբակալվել է 20 ահաբեկիչ. ԱԱԾ
31.07.2016 | 21:33

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:

Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»,–ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 17-ին մուտք էր գործել և առ այսօր գտնվում էր Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։

Դիտվել է՝ 11235

Մեկնաբանություններ